Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan 23.04.
A A
Սպորտ

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը դարձյալ կիսեց միավորը

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Մեր շախմատիստը վաստակել է 1,5 միավոր եւ այժմ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:

Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պյոտր Սվիդլերի հետ, որն ունի 2,5 միավոր եւ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: