Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport alashkert
A A
Սպորտ

Հայտնի է եզրափակչի երկրորդ մասնակիցը

Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում հայտնի դարձավ եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

«Նաիրի» մարզադաշտում կայացած կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» գոլազուրգ ոչ-ոքի արեց «Արարատ-Արմենիայի» հետ: Քանի որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գոլառատ ոչ-ոքիով՝ 2:2, ուստի եզրափակիչ մտան ալաշկերտցիները:

Հիշեցնենք, որ  այսօր նախատեսված կիսաեզրափակիչ «Լոռի ՖԱ» - «Բանանց» հանդիպումը չէր կայացել, քանի որ հյուրերը վերջին պահին հարժարվել էին պայքարից: Արդյունքում, վանաձորցի ֆուտբոլիստներն մեխանիկորեն մտան եզրափակիչ:

Գավաթի խաղարկության վճռորոշ հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին, Երեւանի «Բանանց» մարզադաշտում: