Բացել լրահոսը Փակել լրահոսը
snow-road
A A
Հասարակություն

Սարավանի լեռնանցքում բուք է

Ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի,  Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին և
Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Սարավանի լեռնանցքում գետնաբուք է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր
ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն