Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. Ապրիլի 22-ը. դաժան ծեծի ենթարկվեց Աշոտ Մանուչարյանը, Քոչարյանը կսատարի իրեն սատարողներին (տեսանյութ)

1998թ ապրիլի 22-ին Ազգային Ժողովի խումբ-խմբակցությունները գնահատում էին նախագահի արտահերթ ընտրությունից հետո ձեւավորված կառավարությունը։ Հիմնական եզրակացությունն այն էր, որ կառավարությունը որեւէ կապ չունի խորհրդարանի հետ՝ դա միայն եւ միայն ՀՀ նախագահի կառավարությունն է։

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժեց ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանին պաշտոնանկելու վերաբերյալ վարչապետ Արամ Սարգսյանի միջնորդությունը։

 2003-ի ապրիլի 22-ին Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ սատարելու է իրեն սատարողներին։ Սա նշանակում էր, որ մայիսի 25-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում նա աջակցում է ավարտված նախագահական ընտրություններում իրեն պաշտպանած Հանրապետական, Դաշնակցություն եւ Օրինաց երկիր կուսակցություններին։

2004-ի այս օրը դաժան ծեծի ենթարկվեց արցախյան շարժման հիմնադիրներից Աշոտ Մանուչարյանը։

2013-ին բախում արձանագրվեց ոստիկանների եւ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում երթ անցկացնող ՀԱԿ երիտթեւի ակտիվիստների միջեւ։

Ոստիկանությունը փորձում էր արգելել երթի անցկացումը՝ փաստարկելով, թե իրենք պաշտպանում են ազատ տեղաշարժի՝ այլ քաղաքացիների իրավունքը։