Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արսենալը» պարտվեց «Քրիստալ Փելասին», Մխիթարյանը խաղալու շանս չստացավ

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում պարտվեց «Քրիստալ Փելասին»:

Խաղի 17-րդ րոպեին Բենտեկեն առաջ մղեց հյուրերին: Ընդմիջումից երկու րոպե անց Օզիլը հավասարեցրեց հաշիվը, սակայն 61-րդ եւ 69-րդ րոպեներին Զաան ու Մաք-Արթուրը հաշիվը դարձրին 1:3: Խաղավարտից 13 րոպե առաջ Օբամեյանգին հաջողվեց կրճատեց գնդակների տարբերությունը՝ 2:3:

«Արսենալի» կազմում հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որն այս անգամ հայտավորվել էր պահեստայինների թվում, այդպես էլ փոխարինման չմտավ եւ խաղալու շանս չստացավ:

Չնայած անսպասելի պարտությանը, արսենալցիները 66 միավորով շարունակում են զբաղեցնել 4-րդ տեղը, որը չեմպիոնների լիգայի ուղեգիր է տալիս: «Քրիստալ Փելասն» այս հաղթանակից հետո վաստակեց 42 միավոր եւ բարձրացավ 12-րդ հորիզոնական: