Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5c7e77182fd45.thumb
A A
Հասարակություն

Դատարանը պարտավորեցրել է նախկին մարզպետին` հրապարակայնորեն ներողություն խնդրել նախկին ոստիկանապետից

Արարատ եւ Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայցադիմումը ու պարտավորեցրել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանից` հրապարակայնորեն ներողություն Ալիկ Սարգսյանին հասցված վիրավորանքի համար:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` նախկին ոստիկանապետ Ալիկ  Սարգսյանի կողմից ընդդեմ Վարդգես Հովակիմյանի հայցադիմում ներկայացնելու պատճառ էր դարձել վերջինիս կողմից  2018 թ. հուլիսի 20-ին  ԶԼՄ-ներով Ալիկ Սարգսյանին ուղղված արտահայտությունների, մեղադրանքների համար: Նախկին մարզպետը մասնավորապես Ալիկ Սարգսյանին մեղադրել էր կաշառակեր լինելու, պետական բյուջեից գումարներ հափշտակելու մեջ` նրան որակելով «պատվազուրկ»:
 
Ընդդեմ Վարդգես Հովակիմյանի Ալիկ Սարգսյանը  հայցադիմում ներկայացրել դատարանը` հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով, ինչը դատարանը բավարարել է:  

Մասնավորապես` դատարանը վճռել է պարտավորեցնել Վարդգես Հովակիմյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել  Ալիկ Սարգսյանից` « Լինելով էությամբ ստահակ և պատվազուրկ՝ Ալիկ Սարգսյանը (...) » արտահայտության համար: Բացի այդ` դատարանը զրպարտություն է համարել ԶԼՄ-ներով տարածված նրա հետեւյալ մտքերը ու պարտավորեցրել հերքել դրանք` «ինքը, երբ որ նոր էր ոստիկանությունում աշխատում, գնում էր ծաղիկ՝ մեխակ ծախողներից, որոնց մեջ շատ մխչյանցիներ ու էջմիածինցիներ կային, ամեն մեկից 3 մանեթ փող էր հավաքում», «Այդ կաշառակեր, ոստիկանի անունը արատավորող անձը իմ նկատմամբ շինծու մեղադրանք ներկայացրեց և քրեական գործ հարուցեց բացառապես իմ ունեցվածքին տիրանալու նպատակով, ինչը նրա համար սովորական վարքագիծ է», «Ալիկ Սարգսյանը ոստիկանության համակարգում երբևէ աշխատած ամենակոռումպացված պաշտոնյան է», «Ալիկ Սարգսյանի մարզպետ աշխատած ժամանակ պետբյուջեից 400 մլն դրամ գումար է հատկացվել Արարատի մարզպետարանի շենքի հիմնանորոգման համար, սակայն այդ գումարից շենքի վրա փաստացի ծախսվել է 15 մլն-ը։ Մնացած գումարով նա կառուցել է «Նոր Արտաշատ» ռեստորանը», « Ոստիկանապետ աշխատած տարիներին ստեղծել ես ոստիկանության հիմնադրամ, որը կաշառքի լեգալիզացման միջոց էր։ Ով պետք է աշխատանքի ընդունման կամ այլ ոչ օրինական ծառայության համար կաշառք տար, բայց վստահելի չէր, ուղարկում էիր հիմնադրամ մուծում կատարելու», «Շատ եմ ափսոսում, որ Սարգսյանի տեսակի համար տուժելու են էլի մարդիկ, քանի որ գույք ձեռք բերելու նպատակով ներքաշել է այլ մարդկանց ևս, նույնիսկ սեփական ստորագրությունն է կեղծել», «2018թ. հուլիսի 14-ին լրացավ 8 տարին այն օրից, երբ ես Սարգսյանի սարքած կեղծ գործի պատճառով զրկվել եմ աշխատանքից»:


Պատասխանող կողմը հայցադիմումի պատասխան չի ներկայացրել, բայց դատաքննության ժամանակ պատասխանողի ներկայացուցիչը հայցի դեմ առարկել է` հայտնելով, որ հատուկ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործը, որի քննության առարկան է հենց այն փաստերը, որոնք հայցվորը նշել է հայցադիմումում:

Աղբյուր` Փաստինֆո