Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Էլինա Դանիելյանը պարտվեց

Անթալիայում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է ավարտին:

Կայացած 9 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ուկրաինուհի Իննա Գապոնենկոն, որը վաստակել է 7,5 միավոր: Նրանից կես միավորով հետ է մնում ֆրանսիացի Մարիե Սեբագը, մեկով՝ 8 շախմատիստուհիներ: Հենց այս տասնյակն էլ հիմնականում կպայքարի մեդալների համար:

Մեր շախմատիստուհիներից հետապնդող ությակին կարող էր միանալ միայն Էլինա Դանիելյանը, սակայն նա պարտություն կրեց ընթացիկ տուրում եւ 8-րդ տեղից նահանջեց 21-րդ հորիզոնական: Հինգական միավոր ունեցող Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանն այս տուրում հանդիպեցին իրար հետ եւ գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Նրանք, ինչպես նաեւ Էլինա Դանիելյանը, դեռեւս կարող են պայքարել աշխարհի գավաթի 18 ուղեգրերի համար:

Այսօր նախատեսված նախավերջին՝ 10-րդ տուրում, Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Ելենա Սեմյոնովայի, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ Թուրքիայի ներկայացուցիչ Սիլա Չագլարի հետ: Մարիա Գեւորգյանը սեւերով կմրցի բուլղարուհի Նուրգյուլ Շալիմովայի հետ: Մեր շախմատիստուհիներին անհրաժեշտ է միմիայն հաղթանակ: