Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ». դարպասապահի հեռացում, գոլ վերջին րոպեին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 28-րդ տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալեց «Փյունիկին»:

Հանդիպումն անցավ բավական հետաքրիր պայքարում եւ անսպասելի ավարտ ունեցավ: Նախ տանտերերը առաջին խաղակեսի վերջին րոպեին չկարողացան իրացնել 11մ հարվածը: Երկրորդ կեսի 85-րդ րոպեին նրանք մնացին 10 խաղացողով, քանի որ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հեռացվեց խաղադաշտից՝ վերջին հույսի կանոնը խախտելու համար:

Փյունիկցիներն ամբողջ թիմով պաշարեցին կապանցիների դարպասը, որի պաշտպանությունը ստիպված իր վրա էր վերցրել տանտերերի ավագ Գեւորգ Նռանյանը, քանի որ փոխարինման լիմիտն արդեն լրացել էր: Վերջինս երկու անգամ ետ մղեց մրցակցի հարվածները, բայց ահա մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին րոպեին նա անզոր գտնվեց իվուարցի հարձակվող Լասինա Դաոյի գլխով կատարած հարվածի ժամանակ:

Այդպիսով, «Փյունիկը» վերջին պահին խփած գոլի հաշվին հաղթեց նվազագույն հաշվով, վաստակեց 43 միավոր եւ կրկին վերադարձավ 3-րդ հորիզոնական: «Գանձասար-Կապանը» 12-րդ պարտությունը կրեց առաջնությունում եւ վաստակած 27 միավորով շարունակում է զբաղեցնել 7-րդ տեղը: