Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը

Հասարակություն

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական 
ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է 
Իջևանի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը:

Վթարի պատճառով Իջևան քաղաքը և հարակից բնակավայրերը զրկված են 
հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնագետները համապատասխան աշխատանքներ  են կատարում վթարը վերացնելու ուղղությամբ: