Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess veteran hajastan
A A
Սպորտ

Հայաստան շախմատի հավաքականը պարտվեց ԱՄՆ-ին

Հունաստանի Ռոդոս քաղաքում ընթացող տղամարդկանց շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում կայացան 4-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի ընտրանին, որը 50-ից բարձր տարեկանների խմբում տարել էր երեք անընդմեջ հաղթանակ, այս անգամ պարտվեց ԱՄՆ-ի հավաքականին:

Մեր թիմից պարտություն կրեց Ռաֆայել Վահանյանը, որը սեւերով տանուլ տվեց Ալեքսանդր Շաբալովին: Արտաշես Մինասյանը, Կարեն Մովսիսյանը եւ Արշակ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները:

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է հենց ԱՄՆ-ի հավաքականը, որը վաստակել է 8 միավոր: Ապա հաջորդում են Իտալիան՝ 7 միավոր, Հայաստանը, Անգլիան, Գերմանիան եւ Կանադան՝ 6-ական միավոր:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում մեր շախմատիստները ուժերը կչափեն գերմանացիների հետ, ովքեր ընթացիկ տուրում 3:1 հաշվով հաղթել են Անգլիայի 2-րդ թիմին: