Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիա Գեւորգյանը տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը

Սպորտ
a1+chess kanajq maria gevorgyan

Անթալիայում ընթացող Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:

 

Առաջատարներին առավել մոտ գտնվող Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Նատալյա Պոգոնինայի հետ: Նրանից կես միավոր հետ մնացող Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեց Միհաելա Սանդուի հետ:

 

Հայատանի գործող չեմպիոն Մարիա Գեւորգյանը առավելության հասավ Նինո Բաթիաշվիլիի նկատմամբ եւ տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը: Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանն այս տուրում պարտություն կրեցին: 

 

Ութ տուրից հետո աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են Ալինա Կաշլինսկայան ու Իննա Գապոնենկոն: Էլինա Դանիելյանն ունի 5,5 միավոր եւ այժմ գտնվում է 8-րդ տեղում: Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը վաստակել են 5-ական, իսկ Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը՝ 4-ական միավոր:

 

Այսօր տեղի կունենան 9-րդ տուրի հանդիպումները: Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի ռուսաստանցի Անաստասյա Բոդնարուկի հետ: Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը վիճակահանությամբ կհանդիպեն իրար հետ: Աննա Սարգսյանի մրցակիցը բելառուսցի Նատալյա Կուսենկովան է, իսկ Սիրանուշ Ղուկասյանինը՝ ադրբեջանցի Գովհար Բեյդուլաեւան: