Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Խորհրդարանում հին ոգին է թևածում» (տեսանյութ)

«Կարելի էր ուղղակի հավաքել բոլոր նախարարությունները և սուպերնախարարություն ստեղծել»,- կառավարության կառուցվածքի սպասվող փոփոխությանը նման գնահատական է տալիս Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Ըստ նրա՝  անտրամաբանական է,թե ինչ սկզբունքով որոշվեց օպտիմալացնել նախարարությունները, կառավարության կառուցվածքի փոփոխությունն էլ իրականացվում է սիրողական մակարդակում. «Նման փոփոխությունները չեն նպաստելու վարչապետի խոստացած տնտեսակական հեղափոխությանը»,-ասաց նա։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը  ևս խնդրահարուց է համարում կառավարության կառուցվածքի առաջարկվող փոփոխությունները, բայց միևնույն ժամանակ կարևորում է, որ այն վերջապես հայտնվեց ԱԺ-ում.«Վատ որոշակիությունը շատ ավելի լավ է, քան անորոշությունը»։