Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հա, մինուսով ենք աշխատել, որ Վրաստանը չմտնի մեր շուկա․ Գ․ Ծառուկյան (տեսանյութ)

Էսօր մեր նպատակը հեղափոխությունից հետո մի լավ բան կատարելն ա. ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Արարատ-Ցեմենտ» ՓԲԸ սեփականատեր Գագիկ Ծառուկյանը։

Իսկ Կոնջորյանի հնչեցրած հարցադրմանը, թե Ծառուկյանը բարի կամքից ելնելո՞վ է վնասով աշխատել, ԲՀ առաջնորդն  պատասխանեց, որ այդպես աշխատելու պատճառն այն է եղել, որ Վրաստանը չներխուժի հայկական շուկա։

«Այո՛, մինուսով արել ենք, որ Վրաստանը իմանա, եթե պետք լինի կարող ա՝ ես 6 ամիս էլ մինուսով աշխատեմ, որ չփորձի մեր շուկայի մեջ մտնի. Դա բիզնեսի կանոն ա»,- ընդգծեց նա։

Այնուհետև պատգամավորը իշխանություններից հետաքրքրվեց, թե գյուղատնտեսության ոլորտում՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, թե ինչո՞ւ գյուղատնտեսությունից չեն խոսում, ինչպես նաև հարցադրումներ հղեց. «Էս տարի պարարտանյութ, սիլիտրա բաժանե՞լ եք ժողովրդին, սալյարկա տվե՞լ եք, մտածե՞լ եք սերմի համար»։