Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել». Սամվել Բաբայան

«Ո՞վ է այդ հրամանը տվել, որ իր ժողովրդի վրա կրակեն, չի երևում, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ Մարտի 1-ից են խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ ուզում եմ հասկանալ: Մինչև դա չլինի, ես  մնացածը համարում եմ  ձևական»,-ասում է Արցախի  ՊԲ  նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ խոսելով Մարտի 1-ի մասին։

Սամվել Բաբայանը վստահ է՝ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանը չի տվել: Բաբայանը չցանկացավ անուններ հնչեցնել, թե ո՞վ է հրաման տվողը եղել: 

Նա միայն ասաց.

«Նոր նախագահ էր ընտրված, Սահմանադրական դատարանում քննվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը։ Այդտեղ Քոչարյանի շահը ո՞րն էր: Եթե նկատում եք, ամբողջ քննությունը որ գնում է, բոլորը խոսում են կառավարության շենքից, մեկը չասեց՝ Բաղրամյան 26-են կանչել, բոլորը կառավարության շենքից են խոսում, իսկ այնտեղ ո՞վ էր նստած: Մեկը չկա որ ասի Բաղրամյան 26  ինձ հրավիրեցին՝ այս հարցի շուրջ»,-ասաց նա։

Նա պնդում է, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը խոչընդոտել և  չեն ցանկացել, որպեսզի Մարտի 1-ը բացահայտվի: 

«Մարդիկ իրենց ղեկին նստած ինչո-որ քայլեր են արել,  իրենք իրենց դատելո՞ւ էին»:

Մանրամասն՝ տեսանյութում