Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գարեգին Բաղրամյանը խոստացավ բացարձակ անհանդուրժողական վերաբերմունք իրավախախտների նկատմամբ (տեսանյութ)

Իմ հետագա գործունեության ողջ ընթացքում նախաձեռնող քայլերում գործադրելու եմ առավելագույն ջանքեր ներքին սպառողների շահերի առաջնահերթության սկզբունքի արդյունավետ կիրառման ուղղությամբ․ ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանը։

Հանձնաժողովի նախագահի թեկնածուն ընդգծեց, որ բացարձակ անհանդուրժողական վերաբերմունք է ցույց տալու իրավախախտ տնտեսվարողների նկատմամբ, միևնույն ժամանակ պաշտպանելով յուրաքանչյուրի խախտված իրավունքը։ Բաղրամյանը կարևորեց նաև սպառողների շահերը պաշտպանող կառույցների գործուն մասնակցությունը հնարավոր խնդիրների լուծման մեջ։  

Հանձնաժողովին բնորոշ ինստիտուցիոնալ անկախությունը, ըստ Բաղրամյանի, նախևառաջ պետք է պայմանավորված լինի գործադիր իշխանության ազդեցությունից զերծ մնալով։

Ինչպես նաև թեկնածուն առաջարկեց, որ հանձնաժողովի անկախության շրջանակում գործունեության հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման նպատակով տարեկան ֆինանսական հաշվետվությունը ենթարկել արտաքին աուդիտի, իսկ գործընթացի առավել օբյեկտիվությունն ապահովելու նպատակով հնարավոր աուդիտորական ընկերության ընտրության մրցույթի կազմակերպումը վերապահել Ազգային ժողովին, ինչպես նաև կարևորեց քաղհասարակության ինստիտուտների հետ համագործակցությունը։