Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դավիթ Սանասարյանը դեռ շատերի ոտքերի կոշտուկները կցավեցնի   (տեսանյութ)

 Պետական վերահսկողական ծառայությունը նոր խախտումներ է հայտնաբերել:

«Արմավիրի եւ Էջմիածնի ջրօգտագործողների մոտ ուսումնասիրություններից հետո ՊՎԾ-ն հայտնաբերել է ավելի քան 1մլրդ դրամի խախտում: Ուսումնասիրությունները 2014-18 թթ.  վերաբերյալ է և երկուսի մասով վերականգնման է ենթակա ավելի քան 2 միլիարդ դրամի գումար»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:

Նա անդրադարձավ նաեւ  ՊՎԾ աշխատակիցների  նկատմամբ հարուցված քրեական գործին, նշելով, որ մանրամասներ չի կարող հայտնել։

ՊՎԾ պետն ասաց նաեւ, որ ինքը հարցաքննվել է, առերեսվել է եւ ասել է՝ ինչ իրեն հայտնի է:

«Որևիցե մեկը, որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել: Ես ինքս մերժում եմ կոռուպցիոն ցանկացած երևույթ, և ինչպես ասել եմ,  մեկ անգամ էլ, հատկապես հեգնողներին ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

ՊՎԾ պետն ըդգծեց նաեւ, որ ինքը վստահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ դրա համար է այստեղ.

«ՊՎԾ-ն ունի ֆունկցիաներ՝ օրենքի շրջանակներում եւ կարող է շատերի ոտքերի կոշտուկները ցավեցնել: Շատերը չեն ցանկանում, որ սկզբունքային, մաքուր մարդ լինի, երբևիցե որևիցե գործարքների  մեջ չմտած մարդ լինի: Բայց դա իրենց գործն է: Ես չեմ ուզում իմ կասկածների մասին հնչեցնել: Երբ կտեսնեմ, որ դա համակարգային բնույթ ունի, ես չեմ վախենա գործողություններ անելուց: Ինքս իմ քայլերի համար ժամանակին հայտնվել եմ քրեակատարողական հիմնարկում: Հիմա էլ չեմ վախենում: Ես բացառում եմ, որ ես կարող եմ կոռուպցիայի մեջ լինել»: