Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կարեն Դեմիճյանի բրոնզե արձանը կկանգնեցվի Համալիրի տարածքում (տեսանյութ)

Կարեն Դեմիճյանի բրոնզե արձանը կկանգնեցվի իր անունը կրող մարզահամերգային համալիր տարածքում, այս մասին «Ա1+»-ին հայտնեց  Ազգային հերոսի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

Ազգային հերոսի արձանն  այդպես էլ իր տեղը չի գտել Երեւանում։

Տիկին Դեմիրճյանի խոսքով,  2000 թվականի որոշումն այդպես էլ մնաց թղթի վրա: Չնայած  տեղն էլ էր որոշված՝ Մաշտոցի պողոտային կից պուրակում, որտեղ մինչև վերջերս կանգնած էր սիմվոլիկ մի հուշաքար։

Համալիրի տարածքում արձանը տեղադրելու գաղափարը Երևանի ճարտարապետ Արթուր Մեսչյանինն է: