Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

1000 դրամները միշտ և ամենուրեք չէ, որ պարտաճանաչ վճարում են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ազգային ժողով- Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև 1000 դրամների հիմնադրամին: Վարչապետը նշեց, որ պարբերաբար տեղեկություններ է  ստանում, որ 1000 դրամները միշտ և ամենուրեք չէ, որ պարտաճանաչ վճարում են:

«Կառավարությունը, իհարկե պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի դա ապահովի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ  «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:  

Նեկայումս հավաքագրվել է  14.725.268.040 դրամ որպես պարտադիր վճարում։