Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ո՞վ է անօրինական յուղ ներմուծում. կառավարության անդամները տեղյակ չեն (տեսանյութ)

Ավտոմոբիլային յուղ ներմուծողները հայտարարում են՝ իրենց գործունեությանը խանգարում են Վրաստանից և Իրանից անօրինական կերպով յուղ ներմուծող ընկերությունները:  Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Պետրոսյանը այս մասին  բարձրաձայնեց Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ;

Ըստ պատգամավորի՝ որոշ  ընկերություններ  յուղը ներմուծում են հայաստանյան շուկա  որպես սեփական օգտագործման գույք՝ մինչև 25 կգ լիմիտի շրջանակում և դրա դիմաց հարկ չեն վճարում: Չգրանցված տնտեսվարողների պատճառով տուժում են գրանցվածները, որոնք խնդրի առաջ են կանգնել՝ անօրինական ճանապարհով աշխատե՞լ, թե՞ դադարեցնել գործունեությունը:

Կառավարության անդամները տեղյակ չեն խնդրից: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  ենթադրում է, թե Պետական եկամուտների կոմիետում ինֆորմացիա կունենան:

Փոխվարչապետը պատգամավորին առաջարկեց գրավոր կերպով դիմել: