Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանվել Գրիգորյան
A A
Քաղաքականություն

 Մանվել Գրիգորյանին կդատի Մնացական Մարտիրոսյանը

ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության եւ զինվորների համար նախատեսված պարենամթերքի, պարագաների յուրացման մեջ։ 

 Այս գործով անցնում է նաեւ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։ Նրա նկատմամբ սակայն խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը։