Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարեգին Չուգասզյան
A A
Քաղաքականություն

Չուգասզյանը հակակոռուպցիոն պայքարում տեսնում է հայ ժողովրդի կամքը (տեսանյութ)

Սինգապուրում շատ արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքար է եղել ավտորիտար պայմաններում։ Եվ կան ժողովրդավարական երկրներ, որոնք ունեն իրենց ռազմավարությունը, ինչպես օրինակ՝ Էստոնիան։ Եվ կան երրորդ տիպի մոդելներ կոռուպցիայի դեմ պայքարում. դրանք անցումային ժողովրդավարության վիճակում գտնվող երկրներն են, ինչպես Հայաստանը։ «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը՝ անդրադառնալով Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի քաղաքականության մշակմանը։

Քաղաքական գործիչը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հնարավորությունը տեսնում է 3-րդ մոդելի կիրառմամբ։

Իսկ նրանք, ովքեր նախկին իշխանությունների օրոք կոռուպցիայի դեմ պայքարում ռազմավարության մշակմամբ զբաղվել են, նախևառաջ պետք է պատասխան տան, թե ինչով են իրենք (եթե հիմա էլ շարունակում են աշխատել) լյուստրացիայի ենթարկվել։

Ըստ գործչի՝ հայ հասարակությունը ունի այն կամքը, որով կարող է պայքարել կոռուպցիայի դեմ։

 

Մանրամասները տեսանյութում.