Բացել լրահոսը Փակել լրահոսը
1542959163-6615
A A
Քաղաքականություն

«Սա չափազանց մանրակրկիտ աշխատանքի արդյունք է». Մ. Հայրապետյանը՝ կառավարության փաթեթի մասին

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կողմ է քվեարկելու կառավարության կառուցվածքային փաթեթին։ Հայրապետյանը գիտի, որ կառավարությունը ութ ամիս շարունակ աշխատել է այս փաթեթի շուրջ։

«Կառավարությունը, եթե տեսականորեն դիմեր խորհրդարանին, ապա մենք կունենայինք կառավարման 132 տարբեր մոդելներ։ Սա չափազանց մանրակրկիտ աշխատանքի արդյունք է։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Սփյուռքի նախարարության փոփոխության վերաբերյալ բոլոր դետալները հաշվի են առել։ Մենք այսօր որոշում ենք՝ արդյո՞ք վստահում ենք կառավարությանը»-ասաց Մխիթար Հայրապետյանը։

Պատգամավորը տեղեկացրեց նաեւ, որ առանձին ելույթով հանդես կգա՝ խոսելով սփյուռքի հետ հարաբերությունների եւ նախարարության օպտիմալացման վերաբերյալ։