A
A
«Դուռը ծանր է, շրխկում է, Համազասպի հետ կապ չունի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին չի հետաքրքրում, թե ով ինչպես է բնորոշում իր պահվածքը հեղափոխության ժամանակ։ «Ես հիշում եմ, թե մեկ տարի առաջ, 6 ամիս առաջ, կամ երեկ չէ առաջին օրը ինչ եմ ասել ու իմ բոլոր ասածներին տեր եմ և հպարտանում եմ բոլոր ասածներիս համար: Մեկ տարի առաջ եղել եմ այն մարդկանցից մեկը, որը փորձել է ամեն ինչ անել, որ երկրում արյունահեղություն չլինի»,-ասաց նա։ Էդմոն Մարուքյանը հորդորում է Ազգային ժողովում իշխանություն-ընդդիմություն բանավեճերը չկապել անձերի հետ. «Ազգային ժողովը քաղաքական հարթակ է, որտեղ ուժերը չեն հավաքվել, որ իրար գովեն կամ իրար մասին կենացներ անսեն»։