Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ո՞ւմ է ընտրում իշխանությունը. Արարատ Միրզոյանի պատասխանը (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այն կարծիքին չէ, թե «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհանիսյանին։ Հարցին, թե իշխանությունը ցանկանո՞ւմ է Սահմանադրական դատարանի դատավոր տեսնել Վահե Գրիգորյանին, Արարատ Միրզոյանը չհամաձայնեց։ «Եթե այդպես լիներ, ես ունեի բոլոր հնարավորությունները ի սկզբանե չգրանցել Գոռ Հովհանիսյանի թեկնածությունը»,-ասաց նա։ Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ ինքը չգիտի, թե խմբակցությունը ում է տեսնում դատավոր։