ՀՖՖ-ն կասեցրել է մարզչական դասընթացները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեդերացիան աշխատում է մարզչական կրթության նոր համակարգի տեղայնացման վրա, ինչը ենթադրում է մարզչական դասընթացների նոր բովանդակություն, ՀՖՖ կամ ՈւԵՖԱ-ի անդամ այլ երկրների կողմից տրված տարբեր կարգի մարզչական արտոնագրերի շնորհիվ ընձեռվող աշխատանքային իրավունքների փոփոխություն։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՖՖ-ի կողմից նոր մարզչական դասընթացների անցկացումը ժամանակավորապես կկասեցվի մինչև ՀՖՖ Մարզչական կրթության կանոնակարգի նախագծի հաստատումը ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից։
Վերոնշյալ գործընթացը նախատեսվում է ավարտել 2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ մինչ այդ ՀՖՖ-ն ավարտին կհասցնի ընթացքի մեջ գտնվող մարզչական Պրո արտոնագրի դասընթացը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի զարգացման ծրագրի շրջանակներում կանցնացնի մարզչական C արտոնագրի մեկ դասընթաց՝ փակ ընդունելությամբ: Այն ուսանողների համար կլինի ամբողջովին անվճար։
Կրթական նոր համակարգի տեղայնացումից և ՀՖՖ Գործկոմի կողմից Մարզչական կրթության նոր կանոնակարգի հաստատումից հետո մարզչական C, B, A և Pro արտոնագրի դասընթացների անցկացման ժամանակացույցի, ընդունելության, դասընթացների բովանդակության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կտեղադրվի ՀՖՖ պաշտոնական կայքում։