Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+paris
A A
Սպորտ Հասարակություն

«Ռենի» սեփականատերը 100 մլն եվրո կհատկացնի Աստվածամոր տաճարի վերականգման համար

«Ռեն» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ֆրանսուա-Անրի Պինոն արձագանքել է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհին:

«Ես եւ հայրս որոշել ենք 100 միլիոն եվրո գումար հատկացնել Artemis ընկերությանը` տաճարի ամբողջական վերակառուցման համար», - Le Figaro թերթով հայտարարել է ակումբի տերը, որը Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից է:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ի երեկոյան Նոտր-Դամ դե Փարիզում հրդեհ է բռնկվել Աստվածամոր տաճարում, ինչի հետեւանքով շենքի գմբեթը փլուզվել է: Հրշեջերը կրակը կարողացել են մարել միայն այսօր առավոտյան: