Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնաց 4-րդ տեղում

Սպորտ

Չինաստանի Նանյին քաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիի» մրցաշարը:

Վերջին, 11-րդ տուրում մեր շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց Քաթարի դրոշի տակ հանդես եկող չինուհի գրոսմայստեր Ժու Չենի հետ: Լիլիթը 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: Նա 0,5 միավորով ետ մնաց չինուհի Ժաո Կսյուեից:

Մրցաշարը հաղթող դարձավ Չինաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կսյու Յուհուանը, որը այս տուրում գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց ֆրանսուհի Մարի Սեբահի հետ եւ վաստակեց 8 միավոր: Նրան հետապնդող Նանա Ձագնիձեն (Վրաստան) չկարողացավ հաղթել Ժաո Կսյուեին (գրանցվեց ոչ-ոքի), եւ վաստակելով 7,5 միավոր, բավարարվեց արծաթե մեդալով: