Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Տնտեսվարողը դիմում է կառավարությանը, ինքը կարող է հայտնվել անդունդում (տեսանյութ)

«Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը բողոքում է, որ արդեն 21 տարի է  Պետական եկամուտների կոմիտեն թույլ չի տալիս իրենց ոտքի կանգնել։  Մինչդեռ Եղեգնաձրում գործող կոմբինատը կարող էր բազմաթիվ ընտանիքների համար ապրուստի միջոց դառնալ։

Իրենք կոմիտեի հետ երկարատեւ դատական քաշքշուկների մեջ են, քանի որ ըստ Իսախանյանի, ընկերությունը չի ունեցել պարտավորություն, սակայն պետեկամուտների կոմիտեն շարունակաբար հաշվի չի առել ու յուրովի է մեկնաբանել դատական տարբեր ատյաններում ի օգուտ ընկերության կայացրած վճիռներն ու որոշումները։

Աշխատելու պարագայում, ըստ գործարարի, հնարավոր է էժան, որակյալ արտադրանք արտադրել և ստեղծել մոտ 500 աշխատատեղ։

«Ա1+»-ի թղթակիցն այցեկել է  Եգեղնաձորում տեղակայված  տրիկոտաժի կոմբինատ, որը չի գործում,սակայն պահպանվել են բոլոր սարքավորումները։

 

Մանրամասները՝ տեսանյութում