Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ժողովրդավարությունը էմոցիոնալ հասկացություն չէ. Է. Մարուքյան (տեսանյութ)

«Ընդդիմության երկար տարիների պահանջն է եղել, որ անվտանգության սեկտորը լինի խորհրդարանական վերահսկողության ներքո, այն է լինի կառավարության կառուցվածքում»,-ԱԺ պետաիրավական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Այսօր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնաժողովին ներկայացրեց Կատավարության կառուցվածքային փոփոխությունների փաթեթը: Մարուքյանը եւս մեկ անգամ հիշեցրեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն խոսոտումը, որ ԱԱԾ եւ Ոստիկանությունը նախարարություններ են դառնալու: