Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ԲՀԿ-ականն առաջարկեց ստեղծել Դուխով առաջ գնալու նախարարություն (տեսանյութ)

Վարչապետ, երկու փոխվարչապետ եւ 12 նախարարներ. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրինագծերի փաթեթը: 12 նախարարություններն են՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Ֆինանսների նախարարություն: Ըստ Զեյնալյանի՝ ակնկալվում է, որ կառավարությունը ֆունկցիոնալ իմաստով կունենա առավել արդյունավետ կառուցվածք: