Բացել լրահոսը Փակել լրահոսը
57297671_2003061563137618_8684165319775748096_n
A A
Պաշտոնական

Քննարկել են KfW բանկի կողմից  բնապահպանության ոլորտում աջակցության տրամադրման գործընթացը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության զարգացման և տնտեսական համագործակցության նախարարության ներկայացուցիչ Դանիել Հաասի գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի,  KfW գերմանական բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կլաուս Վայգելի, բանկի ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելի, KfW և GIZ հայաստանյան ներկայացուցիչների ուղեկցությամբ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Գերմանական KfW բանկի կողմից  բնապահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ուղղված՝ 2019-2020 թթ. համար Հայաստանին բյուջետային աջակցության տրամադրման գործընթացը։ Դիտարկվել են բարեփոխումների թիրախները և ակնկալվող արդյունքները։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացնելով կենսաբազմազանության պահպանության ուժեղացման, միասնական մոնիթորինգի ու թույլտվությունների համակարգերի ձևավորման, փորձաքննության գործընթացների օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցառումները՝ նշել է, որ դրանց հիմնական նպատակը շրջակա միջավայրի պահպանության արդյունավետության բարձրացումը և ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի շրջանակներում բնապահպանության ոլորտին առնչվող մոտ 30 հրահանգների մոտարկման համար Բնապահպանության նախարարության մշակած 97 գործողությունների ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքին։