Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futbol hajastan 15.04.
A A
Սպորտ

«Շիրակը» եւ «Արցախը» գոլեր չխփեցին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 27-րդ տուրի վերջին խաղում Գյումրիի «Շիրակը» իր հարկի տակ ընդունեց մրցաշարի նորեկ «Արցախ ՖԱ»-ին:

Հանդիպումը, որն անցավ տանտերերի տարածքային առավելությամբ, ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0:

Այս խաղով ավարտվեց առաջնության 3-րդ խաղաշրջանը: Կայացած 24 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 43 միավորով գլխավորում է «Արարատ-Արմենիան»: Նրանից մեկ միավորով ետ է մնում «Բանանցը», երեքով՝ «Փյունիկն» ու «Ալաշկերտը»: Վանաձորի «Լոռի ՖԱ»-ն իր ակտիվում ունի 38 միավոր: Հենց այս հինգ թիմերն էլ չորրորդ խաղաշրջանում կվիճարկեն չեմպիոնի կոչումը: