Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport xashmanyan 15.04.
A A
Սպորտ

Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորել է «Ալաշկերտը»

Երեւանի «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի եւ նրա մարզչական շտաբի հետ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ թիմը 2 տարի անընդմեջ նվաճել էր Հայաստանի չեմպիոնի կոչումը:

Նշենք, որ «Ալաշկերտը» պարտություն է կրել առաջնության վերջին երկու տուրերում եւ առաջին տեղից նահանջել է 4-րդ հորիզոնական: