Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի պատանի սամբիստները 16 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած սամբոյի Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է 16 մեդալ՝ 2 ոսկի, 5՝ արծաթ, 9՝ բրոնզ: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Մեր թիմին մեդալներ են բերել հետեւյալ սամբիստները.

Երիտասարդներ եւ աղջիկներ

Վահան Շահբազյան՝ 48 կգ, բրոնզ

Դավիթ Իսրայելյան՝ 57 կգ, արծաթ

Կարեն Սարգսյան՝ 52 կգ, արծաթ

Նարեկ Դալլաքյան՝ 62 կգ, բրոնզ

Բորիս Շատվերյան՝ 74 կգ, բրոնզ

Արման Ավանեսյան՝ 90 կգ, բրոնզ

Մելինե Մամիկոնյան՝ 48 կգ, բրոնզ

Վարսիկ Գրիգորյան՝ 56 կգ,  արծաթ

 

Պատանիներ եւ աղջնակներ

Գեւորգ Վարդանյան՝ 48 կգ,  արծաթ

Դավիթ Հովսեփյան՝ 52 կգ, ոսկի

Երվանդ Ներսիսյան՝ 56 կգ, բրոնզ

Արամ Աղաջանյան՝ 60 կգ, բրոնզ

Արսեն Կարապետյան՝ 75 կգ,  ոսկի

Մամիկոն Ավետիսյան՝ 81 կգ, արծաթ

Դավիթ Հարությունյան՝ +87 կգ, բրոնզ

Սյուզաննա Կիրակոսյան՝ 44 կգ, բրոնզ

 

Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով գրավել է 2-րդ պատվավոր տեղը: