Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess kanajq
A A
Սպորտ

Շախմատի ԵԱ. Էլինա Դանիելյանը հաղթեց եւ պահպանեց առաջատարի իր դիրքը (տեսանյութ)

Հայաստանի շախմատիստուհի Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ հանդես գալ շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում:

Մեր հավաքականի առաջատարը 4-րդ տուրի պարտիայում սպիտակներով գեղեցիկ հաղթանակ տարավ շվեդ Պիա Կրամլինգի նկատմամբ: Էլինա Դանիելյանը վաստակեց 3,5 միավոր եւ շարունակում է պահպանել իր տեղը առաջատարների շարքերում: Այսօր կայանալիք 5-րդ տուրում նա սեւերով կհանդիպի գլխավոր մրցակիցներից մեկի՝ ուկրաինուհի Իննա Գապոնենկոյի հետ: 

Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանն ոչ-ոքի խաղացին ընթացիկ տուրում եւ այժմ 3-ական միավորով բաժանում են 7-26-րդ տեղերը: Այսօր Լիլիթը սեւերով կմրցի ֆրանսուհի գրոսմայստեր Մարիե Սեբագի հետ, իսկ Աննա սպիտակներով ուժերը կչափի բուլղարուհի Նույգուլ Սալիմովայի հետ: