Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba kalachyan
A A
Սպորտ

Հրանտ Կալաչյանը զրկվեց եվրոպական բրոնզից

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Հրանտ Կալաչյանին չհաւողվեց մեդալ նվաճել Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մեր 72 կգ քաշային մարզիկը սփոփիչ առաջին գոտեմարտում հաղթելով հունգարացի Ֆրիտցին, մտավ փոքր եզրափակիչ, որտեղ մրցեց խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ: Համառ պայքարում նա 3:4 հաշվով պարտություն կրեց եւ ձեռնունայն մնաց:

Հիշեցնենք, որ մինչ այդ Արսեն Ջուլֆալակյանն ու Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ էին նվաճել իրենց քաշային կարգերում: