
A
A
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը երկրորդ բրոնզե մեդալ նվաճեց մեր հավաքականի համար Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
67 կգ քաշային կարգում մեր մարզիկը սփոփման մրցաշարում նախ հաղթեց բելառուսցի կարդաշին, ապա բուլղարացի Ստասին եւ մտավ փոքր եզրափակիչ: Այստեղ նա 4:2 հաշվով առավելության հասավ սերբ Մատե Նեմեսի նկատմամբ եւ զբաղեցրեց 3-րդ տեղը:
Հիշեցնենք, որ երեկ բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ մեր 77կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: