Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» զիջում է դիրքերը (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց բարձրագույն խմբի առաջնությունում եւ զիջեց դիրքերը:

Այսօր կայացած 27-րդ տուրի «Լոռի ՖԱ»-ի հետ խաղում ալաշկերտցիներին չօգնեցին անգամ սեփական պատերը, եւ չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկը պարտվեց 0:1 հաշվով: Հյուրերի կազմում իակ գոլը 45-րդ րոպեին խփեց իվուարցի Ստեֆան Աջումանին:

Այս հաղթանակից հետո «Լոռի ՖԱ»-ն վաստակեց 38 միավոր եւ ընդհուպ մոտեցավ 4-րդ հորիզոնական նահանջած «Ալաշկերտին»: Թիմերին այժմ ընդամենը 2 միավոր է բաժանում:     

Օրվա երկրորդ խաղում հանդիպեցին 7-րդ եւ 9-րդ տեղերը զբաղեցնող «Գանձասար-Կապանն» ու «Արարատը»: Այս խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարան տանտերերը, ընդ որում նրանց ոչ օգնեցին ոչ միայն սեփական պատերը, այլեւ հյուրերի պաշտպան Միխայլո Կալուգինը, որը 20-րդ րոպեին կոպիտ խաղի համար հեռացվեց խաղադաշտից եւ իր թիմին թողեց 10 խաղացողով: Այս խաղի միակ գոլը 38-րդ րոպեին խփեց Գեղամ Հարությունյանը:

«Գանձասար-Կապանն» առաջին հաղթանակը տարավ առաջնության աշնանային հատվածում եւ վաստակած միավորների քանակը հասցրեց 27-ին: Թիմը դեռեւս երկու միավորով հետ է մնում 6-րդ տեղում ընթացող «Շիրակից»: «Արարատը» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցակցի դաշտում եւ վաստակած 15 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: