Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess woman 14.04.
A A
Սպորտ

Դանիելյանը, Մկրտչյանը եւ Սարգսյանը Եվրոպայի առաջնության առաջատարներից են

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի առաջատարների թվում ընթացող Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին: Աննա Սարգսյանը հաղթանակ տոնեց Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Հոան Թան Թրանի նկատմամբ: Մարիա Գեւորգյանը առավելության հասավ մրցաշարի ֆավորիտներից մեկի՝ Դեյմանտե Կորնետի նկատմամբ: Հաղթանակ տոնեց նաեւ Սիրանուշ Ղուկասյանը:

Երեք տուրից հետո 22 շախմատիստուհի, այդ թվում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Սարգսյանը, 2,5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: Մարիա Գեւորգյանը առաջատարներին զիջում է կես միավորով, իսկ Սիրանուշ Ղուկասյանն ունի 1,5 միավոր:

Այսօր տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները: Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի շվեդուհի Պիա Կրամլինգի, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ ռուսաստանցի Նատալյա Պոգոնինանյի հետ: Աննա Սարգսյանը սեւերով մրցելու է հույն Ստավրուլա Ցոլակիդուի, Մարիա Գեւորգյանը՝ ֆրանսուհի Սոֆի Միլիեի, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ սերբ Յովանա Ռապորտի հետ: