Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

Արդյոք «Արարատին» կհաջողվի՞ դիմակայել «Գանձասար-Կապանին»

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրը:

Առաջին խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի մրցաշարի նորեկ «Լոռի ՖԱ»-ին: Թիմերն ընթացիկ մրցաշրջանում արդեն երկու անգամ հանդիպել են իրար հետ: Առաջին խաղաշրջանի խաղում ալաշկերտցիները հաղթել էին 2:1 հաշվով, իսկ երկրորդում ոչ-ոքի էին խաղացել՝ 1:1: Բուքմեյքերներն այս զույգի ֆավորիտ են համարում «Ալաշկերտին». 2,20 գործակից՝ ընդդեմ 3,10-ի:

Օրվա երկրորդ խաղում «Գանձասար-Կապանը» Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կհյուրընկալի առաջնության հետնապահ «Արարատին»: Անացած տարի կայացած թիմերի երկու խաղերում վստահ հաղթանակ են տարել կապանցի ֆուտբոլիստները՝ 4:0, 2:0: Մասնագետներն այս խաղում կրկին հավատում են «Գանձասար-Կապանի» հաղթանակին՝ 1,85 գործակից՝ ընդդեմ 3,80-ի: