Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 1-1
A A
Սպորտ

Անուշ Գրիգորյանը հաղթեց աշխարհի գավաթի մրցումներում

Գերմանիայի Քյոլն քաղաքում կայացած բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի պատվիրակները երկու մեդալ նվաճեցին:

Կանանց մրցաշարում մեր 51կգ քաշային բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը եզրափակիչ մրցամարտում հաղթելով իռլանդուհի Կառլի Մաք-Նաուլիին, գրավեց առաջին տեղը եւ ոսկե մեդալի արժանացավ:

Տղամաարդկանց մրցումներում բոլորից հաջող հանդես եկավ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որը նույնպես հասավ եզրափակիչ, սակայն վճռորոշ մարտում պարտվեց թայլանդցի Վուտիչայ Յուրաչաիին եւ ստիպված բավարարվեց 2-րդ տեղով: