A
A
Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց Եվրոպայի բրոնզե մեդալ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ նվաճեց Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
77 կգ քաշային կարգի մրցումներում մեր պատգամավոր-մարզիկը 3-րդ տեղի համար մրցամարտում 5:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Դանիել Ալեքսանդրովի նկատմամբ:
Այդպիսով, Արսեն Ջուլֆալակյանն առաջին մեդալը բերեց Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականին: