A
A
Սլավիկ Գալստյանը պարտվեց 3-րդ տեղի համար մարտում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանին չհաջողվեց բրոնզե մեդալ նվաճել Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Մեր 63 կգ քաշային մարզիկը 3-րդ տեղի համար մրցամարտում թույլ հանդես եկավ եւ պարտություն կրեց ադրբեջանցի Թալեհ Մամադովից՝ 2:6:
Այսօր բրոնզե մեդալի համար պայքար է մղելու նաեւ մեր 77 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ում մրցակիցը բուլղարացի Դանիել Ալեքսանդրովն է: