Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gor shtanga 13.04.
A A
Սպորտ

Ռուբեն Ալեքսանյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Վերջինը պայքարի դուրս եկան ծանր քաշային ծանրորդները (+109 կգ)։ Այդ մրցումներում Հայաստանից հանդես եկան օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը։

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 200 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը եւ նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Ռուբեն Ալեքսանյանը ցույց տվեց 5-րդ արդյունքը՝ 195 կգ: Այս վարժությունում մրցակցությունից դուրս էր վրացի Լաշա Տալախաձեն, որը համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց՝ 218 կգ:

Հրում վարժությունում Գոռ Մինասյանը բարձրացրեց 222 կգ ծանրաձողը եւ երկամարտի 422 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Իսկ ահա Ռուբեն Ալեքսանյանը իրեն ենթարկեց 246 կգ ծանրությունը, գրավեց 2-րդ տեղը եւ նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտում մեր մարզիկը 440 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը եւ արժանացավ բրոնզե մեդալի:

Աշխարհի չեմպիոն հռչակվեց Լաշա Տալախաձեն, իսկ փոխչեմպիոն՝ նրա հայրենակից Իրակլի Տուրմանիձեն: