Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroborba 13.04.
A A
Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը մեդալի համար կմրցի իր նախկին ախոյանի հետ (տեսանյութ)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այդպես էլ չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքները եւ դուրս մնացին ոսկե մեդալի համար մրցապայքարից:

Այսօր մրցագորգ մտած մեր հինգ ըմբիշները պարտություն կրեցին: 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը 5:6 հաշվով զիջեց ուկրաինացի Լենուր Թեմիրովին: 67 կգ քաշում Կարեն Ասլանյանը պարտվեց Լեհաստանը ներկայացնող մեր հայրենակից Գեւորգ Սահակյանին՝ 0:4: 72 կգ քաշային ըմբիշ Հրանտ Կալաչյանը 2:13 հաշվով տանուլ տվեց ռուսաստանցի Աբույազիդ Մանցիգովին, իսկ 82 կգ քաշային Սարգիս Քոչարյանը տեղի տվեց ռուս Ալեքսանդր Կոմարովին՝ 0:9:

97 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը հաղթանակով սկսեց առաջնությունը, սակայն երկրորդ փուլում նա էլ պարտություն կրեց՝ 0:3 հաշվով զիջելով ադրբեջանցի Օրխան Նուրիեւին:

Իսկ ահա երեկ անհաջողության մատնված մեր երկու ըմբիշները՝ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եւ 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, հաղթանակներ տարան սփոփիչ գոտեմարտերում եւ մտան փոքր եզրափակիչ, որտեղ կպայքարեն բրոնզե մեդալի համար: Առաջինի  մրցակիցը ադրբեջանցի Թալեհ Մամադովն է, իսկ Արսեն Ջուլֆալակյանը կմրցի բուլղարացի Դանիել Ալեքսանդրովի հետ, որը 2016թ Ռիոյի օլիմպիական խաղերում հենց մեր մարզիկին դուրս էր թողել մեդալների համար պայքարից: