Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dalalyan
A A
Սպորտ

Ծանրորդուհի Արփինե Դալալյանը բոլոր առումներով 4-րդն է Եվրոպայում

Արփինե Դալալյանը 4-րդ տեղը գրավեց Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց գերծանր քաշային կարգում (+87 կգ):

Երկամարտում մեր մարզուհին ցույց տվեց 240 կգ (105+135) արդյունք: Պոկում եւ հրում վարժություններում Արփինե Դալալյանը նույնպես զբաղեցրեց 4-րդ տեղերը եւ չկարողացավ նվաճել փոքր մեդալ:

Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան, որը երկամարտում գրանցեց 331 կգ (146+185) արդյունք՝ պոկում վարժությունում եւ երկամարտում սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդներ:

Հիշեցնենք, որ այսօր Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ էր նվաճել 109 կգ քաշային կարգում: Առաջնությունը կավարտվի ծանր քաշային (+109 կգ) ծանրորդների մրցաշարով: Հայաստանից հանդես կգան Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: