Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գլոբբինգը ուրիշների սխալի համար պատասխանատվություն չի կրի. տնօրեն (տեսանյութ)

«Գլոբբինգ» ընկերությունը մարտի 1-ից Ռուսաստանի Դաշնության փոստային ծառայության հետ չի աշխատում: Բազմաթիվ քաղաքացիներ չեն ստացել իրենց պատվիրած ապրանքները, իսկ ընկերության տնօրենը հայտարարում է, որ «Գլոբբինգը» պատասխանատվություն չի կրում ուրիշների սխալի համար: Հաճախորդները հատուցում պիտի պահանջեն ումից, որ գնել են ապրանքը: Հաճախորդներից շատերն են դժգոհել, որ իրենք տեղյակ չեն եղել փոփոխությունից: Մինչդեռ ընկերության տնօրեն Դավիթ Հարությունյանը նշեց, որ փետրվարի կեսին e-mail տարբերակով և «Գլոբբինգի» կայքում տեղեկացրել են, որ այլևս Ռուսաստանից առաքում չի լինելու: Ըստ Հարությունյանի՝ «Գլոբբինգը»-ը մեղավորություն չունի կատարվածի մեջ: «Իրականում «AliExpress»-ը պարտավոր էր տեղ հասցնել, չի հասցրել, պատվիրել է Ռուսաստանի փոստին, նա չի հասցրել, այդ բոլոր օղակներն են իրականում մեղավոր են: Մենք ոչ մի տոկոս մեղավորություն չունենք»: