«Միկան» էլ պարտվեց
Աջակցիր «Ա1+»-ինՄակեդոնական Օհրիդ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում անպարտելի մնացին ընդամենը երկու թիմեր: Դրանք են Սարատովի «Էկոնոմիստն» ու մակեդոնական «Ալկայոդը», որոնք տարել են 5 անընդմեջ հաղթանակ: Ցավոք, նույնը չհաջողվեց Երեւանի «Միկայի» տղամարդկանց թիմին: Մեր շախմատիստները 5-րդ տուրում պարտվեցին հենց «Էկոնոմիստին»' 2,5:3,5: Այս անգամ հաղթանակ տարավ Լեւոն Արոնյանը, սակայն Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրիասյանը զիջեցին իրենց մրցակիցներին:
Հինգ տուրից հետո «Միկան» վաստակել է 8 միավոր եւ այժմ գրավում է 9-րդ տեղում: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մեր թիմը նվազագույնը պետք է հաղթի մնացած երկու տուրերում: Այսօր «Միկան» ուժերը կչափի Սվեդլովսկի մարզի «Ուրալ» թիմի հետ, որը զբաղեցնում է 3-րդ տեղը:
«Միկայի» կանանց թիմը 5-րդ տուրում վստահ հաղթեց Բելգրադի ԲԱՍ թիմին' 3,5:0,5, եւ վաստակելով 5 միավոր, բարձրացավ 8-րդ տեղ: Մեր շախմատիստուհիները նույնպես կարող են պայքարել մրցանակային տեղերի համար, բայց դրա համար անհրաժեշտ է հաղթել մնացած երկու հանդիպումներում, բացի այդ հուսալ, որ մրցաշարի առաջատարները կկրեն լուրջ կորուստներ: 6-րդ տուրում «Միկայի» կանանց թիմը կմրցի 4-րդ տեղում գտնվող Մոնտե Կառլոյի «Սերկլ դ'Էչե» թիմի հետ: