Բացել լրահոսը Փակել լրահոսը
4444
A A
Քաղաքականություն Տնտեսություն

Ցեմետի գնի շուրջ աղմկոտ քննարկում՝ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ կարևոր է, որպեսզի  շուկայում ցեմենտը մի քանի անգամ էժան լինի, տեղական արտադրողներն արհեստական բարձր են ցույց տալիս ինքնարժեքը:

«Նախկինում մաքսային խոչընդոտներ առաջացնելով, արգելում էինք պարսկական ցեմենտի մուտքը հայկական շուկա, որպեսզի  տեղական գործարանները չկանգնեն, որովհետև սեփականատերերը բազմիցս հայտարարում էին, որ եթե իրանական ցեմենտը մտնի,  մեր գործարանները կփակվեն, մենք վնաս կկրենք, մի գործարանը կփակվի, 400 աշխատողները գործազուրկ կդառնան, դրա համար եկեք մեր շուկայում ցեմենտը մի քանի անգամ թանկ ծախենք, ոչինչ, թող մեր 400 աշխատողներին պահենք: Ճիշտն ասած սրա հետ հաշվի չեմ նստել, և հակառակն եմ ուզում պնդել՝ մեզ համար ավելի կարևոր է, որ Հայաստանում ցեմենտի գինը լինի մի քանի անգամ ավելի էժան, ինչը նաև կբերի շինարարության էժանացմանը: Մենք պիտի  հաշվարկենք՝ մեր պետության ավելի շատ ձեռք է տալիս 400 աշխատող պահե՞նք, թե մեր շինարարությունը  էժանանա, նաև այս մասով բյուջեում մուտքեր ապահովենք»: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը հակադարձեց Հայկ Սարգսյանին, նա ասաց, որ որևէ աշխատատեղի կրճատում չպետք է թույլ տալ:

«Իմ գործընկերոջ ասածի վրա եմ զարմանում՝ 400 հոգի փակենք, պարոն Սարգսյան դա մոտեցում չի: Ես կուզենայի իմանալ, ձեր կողմից մի անգամ որևէ աշխատատեղ ստեղծվել է, որ այդքան ասվում է»: