Բացել լրահոսը Փակել լրահոսը
Khachatryan Tigran
A A
Տնտեսություն

Ներդրումներ կատարողները նախընտրում են անմիջապես հանդիպել վարչապետին. նախարար (տեսանյութ)

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը  չի հերքում այն, որ Հայաստանում ներդրում կատարողները նախընտրում են անմիջապես հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Տեսաք, անցյալ շաբաթ պարզվեց, որ ամերիկահայ ներդրողներ կային, որ վարչապետի հետ հանդիպեցին, պատմեցին իրենց ծրագրերը, այդ թվում նաև՝ ցույց տալով այն հավանական ոլորտները, որտեղ առաջիկայում կդիմեն կառավարություն՝ աջակցություն ստանալու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով, այս պահին ութ տասնյակից ավելի ներդրումային ծրագիր կա ներկայացված:

Հարցին՝ արդյո՞ք խոշոր տնտեսվարողների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից հարուցված գործերը չեն վախեցնի ներդրողներին, որ իրենք էլ կարող են նույն վիճակում հայտնվել՝ հարուցելով  վարչապետի կամ կառավարության անդամների դժգոհությունը.

«Դա որեւէ կերպ չի կարող մեկնաբանվել, որպես վարչապետի կամ կառավարության մեկ այլ անդամի կողմից, առնվազն, իրենք այդտեղ անելիք չունեն:  Եթե մի բան իրավապահներին հայտնի է դարձել եւ օրենքն ասում է, որ իրենք այդ դեպքում պետք է գործողություններ կատարեն,՝ պետք է կատարեն»,-ասաց Տիգրան Խաչատրյանը: